Դեմքի խնամք
Չիչխանը գեղարարության մեջ. 168.am
Վիտամինային դիմակներ. խառնել 1-ական թ/գ գազարի և չիչխանի հյութեր և սերուցք։ Քսել մաշկին։ Լվանալ 5-10 րոպեից։ Փափկեցնող. 1 ձվի դեղնուցը հարել 1-ական թ/գ մեղրի և չիչխանի յուղի հետ։ Պահել10 րոպե, լվանալ գոլ ջրով։ Հակաբորբոքային` ճարպոտ մաշկի համար. խառնել 2-ական թ/գ չիչխանի պտուղ, երիցուկի ծաղիկ, սև հաղաջի տերև։ Չոր ծաղիկը և տերևը մանրացնել։ Հումքը լցնել 1 լ եռացրած ջրի մեջ, 15-20 րոպե եփել ջրային բաղնիքի վրա, քամել։ Լվանալ դեմքը գոլ եփուկով։
Կճիռների դեմ. 1 ճ/գ չիչխանի պտղից ստացված ոգեթուրմը լուծել 200 մլ ջրում։
- Բամբակե խծուծը թրջել լուծույթի մեջ և դնել դեմքին։ Պահել 10 րոպե, չորացնել չոր բամբակե խծուծով։ Դեմքի ծակոտիների լայնացումը կանխարգելող. տրորել չիչխանի պտուղը, 100 գ հումքին ավելացնել 1 թ/գ կիտրոնի հյութ։ Քսել դեմքին և պարանոցին, պահել 5-10 րոպե, լվանալ։ 1 ձվի սպիտակուցը հարել 2 թ/գ գազարի քերուկի և 1 թ/գ չիչխանի ոգեթուրմի հետ։ Ավելացնել ալյուր, մինչև ստացվի համասեռ զանգված։ Պահել 10 րոպե, լվանալ գոլ ջրով։
Ճարպոտ մաշկ. չիչխանի 50 գ պտուղը 10 րոպե եփել թույլ կրակի վրա` 200 մլ չոր գինու մեջ։ Քնելուց առաջ մաքրել դեմքը սառը եփուկով։ Պահել հով, մութ տեղում։
Սնուցող. չիչխանի 3-5 կաթիլ յուղը լուծել 1 թ/գ մեղրի մեջ։ Պահել 5 րոպե։ Լվանալ սկզբից` տաք, այնուհետև` սառը, նախապես եռացրած ջրով։
- Տրորել խաշած կարտոֆիլը (առանց կլեպի), 100 գ հումքին ավելացնել 5 կաթիլ չիչխանի յուղ և հարել 1 ձվի դեղնուցի հետ։ Պահել 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով։
- 1 ճ/գ մեղրը, 1 ճ/գ վարսակի փաթիլները և 1 թ/գ չիչխանի յուղը խառնել 2 ճ/գ եփած կաթի հետ։ Պահել 10 րոպե, լվանալ գոլ ջրով։ 1 գ մումիոն դնել փոքր բաժակի մեջ, կաթիլ առ կաթիլ ավելացրնել եռացրած բարակ շերտով, պահել 5-10 րոպե։ 2-3 կաթիլ քացախը լուծել 50 մլ եռացրած ջրի մեջ, ստացված լուծույթով մաքրել դեմքը։ Կատարել քնելուց առաջ։
Ցանկացած տեսակի մաշկի համար. խառնել մասուրի, ալոճի, չիչխանի եփած պտուղները, խնձորի քերուկ (բոլորը հավասար)։ 50 գ հումքը հարել 1 ձվի դեղնուցի հետ։ Պահել 10-15 րոպե։ Մաքրել բամբակե խծուծով, լվանալ գոլ ջրով։
Սպիտակուցների պակասը լրացնող. տրորել չիչխանի թարմ պտուղը, հարել 1 ձվի դեղնուցի հետ։ Փրփուրը քսել մաքուր դեմքին և պարանոցին։ Պահեք 5-10 րոպե։
Սառը կոմպրես. չիչխանի եփուկը լցնել սառնախցիկի կաղապարիկի մեջ։ Սառեցրած խորանարդիկով 1 րոպե (ոչ ավելի) մշակել ճարպոտ մաշկը` դիմակները հեռացնելուց հետո։
Կոմպրես պարանոցի համար. բամբակի բարակ շերտերը թրջել չիչխանի գոլացրած յուղի մեջ, դնել պարանոցի վրա, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և կապել տաք լաթով։ Պահել 10-15 րոպե։
Ձեռքերի խնամք
- Չիչխանի յուղն օգտագործել կոմպրես և լոգանք կատարելու համար։ Ներմերսել մաշկին քնելուց առաջ` գոլ վիճակում։ Ճաքերի դեպքում դնել թրջոցներ։
- Մաշկի առաձգականությունը պահպանելու համար քնելուց առաջ քսել չիչխանի յուղ և հագնել բամբակե ձեռնոցներ։
05.11.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
